Քաղաքականություն 

ԱՄՆ ռազմական ներկայությունն օգուտ չի բերել ու չի բերելու Աֆղանստանին․ Ռոհանի

analitik.am

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Աֆղանստանում չի նպաստում այս երկրի անվտանգությանը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով հյուրընկալել էր Թեհրանում Աֆղանստանի նոր դեսպան Աբդուլգաֆուր Լիվալյային:

«Մենք համոզված ենք, որ ԱՄՆ ռազմական ներկայությունն Աֆղանստանում չի բերել և չի բերելու ոչ մի օգուտ այս երկրի  և նրա բնակչության անվտանգությանը»,-ասել է Ռոհանին, որի խոսքերը մեջբերվում են նրա պաշտոնական կայքում:

Դեսպանից հավատարմագրեր ստանալուց հետո, Իրանի նախագահը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին ՝ ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունն Աֆղանստանում, ինչպես նաև դատապարտել է այդ երկրում ահաբեկչական գործողությունները:

Նույն շարքից