Ֆրանսիայի նախագահ Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի Carrefour հիպերմարկետի բացմանը:
Ինչպես ասել է Օլանդի դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթին, Ֆրանսիայի նախագահը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-ին՝ Երևան, 13-ին՝ Թբիլիսի:
Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Ծիծեռնակաբերդ ու ներկա կլինի Շառլ Ազնավուրի համերգին, գրում է CivilNet.TV-ն: