Հայաստան Քաղաքականություն 

«Սորոսական թևը հարվածում է նիկոլական թևին»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ըստ համառորեն մամուլում շրջանառվող լուրերի BBC-ի մատերյալը պատվիրած և «աֆերիստ» մականունով մարդու ցուցմունքով գեներալ Օգանովսկուն ձերբակալելու սխեման մշակած ՍԴ լժենախագահ Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր ուղարկում Ազգային ժողով, համոզված էր, որ ժողովրդի վարչապետը թույլ կտա իրեն հանգիստ ապրել: Բայց, ինչես ասում են՝ ձմեռն աշնանից շուտ եկավ:

Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրադրության մեջ մի շատ ուշագրավ դրվագ կա: «Ոտքի վրա, ձեռքի հետ» հավաքված ժողովրդի վարչապետի թիմը Ամուլսարի հարցով երկփեղկվել է և տեղեկատվական պատերազմ է վարում մեկը մյուսի դեմ: Սոռոսական թևը սուվերենության և նոր հեղափոխության թեզերով է հարվածում նիկոլական թևին, սրանք էլ՝ Արմեն Սարգսյանին են դարձրել դագանակ ու հարվածում են սոռոսականների դիրքերին թե բա՝ դուք եք ու ձեր անգլո-ամերիկյան կապիտալը, դուք եք ու Լիդիանին Հայաստան բերած, հանքի շահագործման մեջ բիզնես շահեր ունեցող Արմեն Սարգսյանը:

Մինչդեռ, առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ, և ժողովրդի վարչապետը դա շատ լավ գիտի: Դեռևս 2017թ.-ին Լոնդոնում մի հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև պատգամավորներ ՔՊ-ից, դեսպան Արմեն Սարգսյանին այդ բոլոր հարցերը տրվել են, ինչին նա պատասխանեց հստակ փաստերով՝ հիմնավորելով, որ սկզբնական փուլում իր միջոցով ներդրողներ են հայտնվել նախագծում, բայց երբ պարզ է դարձել, որ հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց է, նրանց բոլորին անձաբ է տեղեկացրել այդ մասին, ու մինչև վերջին ներդրողը դուրս են եկել նախագծից:

Արմեն Սարգսյանի փաստարկները երկաթյա էին, և ոչ մեկի, այդ թվում նաև ՔՊ-ականների մոտ հավելյալ հարցեր չառաջացան: Իսկ հիմա իրենց ներքին թիմային(եթե կարելի է այդպես անվանել) պատերազմում ժողովրդի վարչապետը Արմեն Սարգսյանի ֆակտորն է օգտագործում՝ որպես հակառակորդ թևի նկատմամբ կիրառվող քարոզչական զինատեսակ: Եվ, սա մի կողմից անշնորհք ու անազնիվ քայլ է Արմեն Սարգսյանի դեմ, մյուս կողմից՝ վտանգավոր է հենց ժողովրդի վարչապետի համար, որովհետև ԱՀՀ-ում և ՎԶԵԲ-ում լուրջ մարդիկ են նստած: Հավատացեք, իրենք խնդիր և բարդույթ չունեն ժողովրդի վարչապետին դեմ տալու պատին ու պատասխան ուզելու ասենք՝ ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից