Ժամեր անց բոլորս միասին կարող ենք Հանրայինի եթերով դիտել Եվրոտեսիլ 2014-ի կիսաեզրափակիչ փուլը: www.analtik.am-ին հետաքրքրեց, թե քաղաքական գործիչներից ովքե՞ր են պատրաստվում դիտել Արամի ելույթը և ի՞նչ սպասելիքներ ունեն: Ստորև ներկայացում ենք մի քանի կարծիք:
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյան
«Այսօր դուստրս և թոռնիկս եկել են հյուր` մի փոքր զբաղված ենք, բայց կդիտենք: Ես գիտեմ,որ միշտ անակնկալներով հարուստ է լինում Եվրոտեսիլը և այդ պատճառով երբեք կանխատեսումներ չեմ անում, բայց հուսով եմ ,որ մեր մասնակիցը առաջնային դիրքերում կհայտնվի»:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյան
«Կարծում եմ՝ կդիտեմ: Եթե ոչ ես, ապա ընտանիքս պարտադիր կդիտի մրցույթը: Ինչ վերաբերում է երգին, ապա կասեմ, որ վատ երգ չէ, բայց լավ կլիներ՝ ներկայացվեր ավելի ռիթմիկ երգ: Եվրոպական լսարանը ռիթմիկ երգերն ավելի է գնահատում, ինչպես եղավ Սիրուշոյի «Qele Qele»-ի ժամանակ: Բայց ես շատ եմ ուզում, որ Արամի մոտ ամեն ինչ շատ լավ ստացվի»:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
Ռուսլան Բաղդասարյան
«Անկեղծ ասած, Եվրոտեսիլ մրցույթին միշտ վերապահումներով եմ մոտեցել։ Քաղաքական էլեմենտը շատ է, ու առնվազն 50%-ով կանխատեսելի է՝ որ երկիրը որին է տալու առավելագույն միավորներ։ Դրա համար երբեք չեմ հասկացել այն ոգևորությունը, որը սովորաբար ձևավորվում է այդ մրցույթից առաջ։ Ինչպես և չեմ հասկացել հիասթափությունը՝ մրցույթից հետո։
Սակայն այս անգամ մի տեսակ ուրիշ զգացողություններ են։ Մրցույթի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել, նույն կանխակալ քվեարկություններն են, սակայն այս անգամ ես էլ եմ անհամբեր սպասում Արամի ելույթին։ Որովհետև Արամի տաղանդն ու ինքնատիպությունը ակնհայտ է, ու այս անգամ հույս ունեմ, որ տաղանդը կհաղթի քաղաքականությանը։ Դրսում գտնվող իմ բոլոր ընկերներին կոչ եմ անում այսօր քվեարկել Արամի օգտին ու իրենց մտերիմներին էլ նույն կոչն անել։ Արամն իրենից հասանելիքը փայլուն կանի, մնում է մենք էլ մեզնից հասանելիքը անենք»:
Ստյոպա Սաֆարյան
Թեպետ երեկոյան նոր վերլուծականի վրա եմ աշխատելու, բայց քանի որ ընտանիքս նայելու է, ես էլ աչքի պոչով կհետեւեմ: Հաստատ մեր ներկայացուցիչ Արամի ելույթին կհետեւեմ: Թեպետ մրցույթը համաշխարհային երժշտության լրջագույն փառատոն չէ, բայց ուզում եմ, որ Արամը հաջողի, լավ ելույթ ունենա: Ամենակարեւորը՝ գոհ լինի իրենից, որ ամեն ինչ արել է եւ ոչ մի բան պակաս չի թողել: Որ ափսոսալու առիթ չունենա: Իսկ թե ինչ կլինի արդյունքում, թերեւս կդժավարանամ ասել: Այսօր կարեւոր է, որ Արամը դուրս գա եզրափակիչ ու բոլորի մոտ հիշվի իր անզուգական կատարողականով: Մնացածը թող Արամի սրտով լինի: Հաջողություններ ու հաղթանակ իրեն, Հայաստանին:
Արմինե Բրսոյան