Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում. այրվում է խոտածածկ տարածք

analitik.am

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից