Քաղաքական 

Դոնբասին սպասվում է Աբխազիայի ճակատագիրը. Սաակաշվիլի

Ուկրաինայի արևելքում ռուսական պլանի իրագործման դեպքում Դոնբասին սպասվում է կործանված և հետամնաց Աբխազիայի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Եթե թույլ տալ Վլադիմիր Պուտինին հեռուն գնալ, ապա Դոնեցկի ապագան նման կլինի Աբխազիային։ Դրախտ երկրի վրա, ինչպիսի~ կլիմա։ Սակայն 800-900 հազ. մարդուց, որոնք այնտեղ ապրում էին, պաշտոնապես և ոչ պաշտոնապես, մնացել է 100.000-ից էլ քիչ մարդ։ Այնտեղ ավերակներ են, և ոչ այն պատճառով, որ պատերազմն է ոչնչացրել. պատերազմի ընթացքում այնտեղ ռմբակոծել են 4 շենք։ Գրեթե ամեն ինչ ավերվել է, քանի որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Ջրամատակարարում չկա, առողջապահություն չկա, եկամուտներ չկան։ Դա Դոնբասի հեռանկարն է»,- վստահ է Սաակաշվիլին։

 

Նրա համոզմամբ՝ ռուսական սցենարի դեպքում Դոնբասին սպասվում է այնպիսի իրավիճակ, ինչպես Հարավային Օսիայում և Աբխազիայում։

 

Սաակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի արևելք «քրոնիկ հիվանդություն» տեղափոխել։ «Իսկ եթե կա քրոնիկ հիվանդություն, այն պետք է բուժել»,- հայտարարել է նախկին նախագահը՝ նշելով, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է առավել վճռական դիմակայեն ահաբեկիչների սպառնալիքներին։

Նույն շարքից