Հասարակություն 

Հուսով եմ, որ թույլ չեք տա պայքար սկսվի Ձեր որոշման դեմ. Աջափնյակի փոխթաղապետը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գիտեմ՝ դժվարին ընտրության առաջ եք կանգնած Ամուլսարի հարցում, դժվարին, բայց՝ ոչ անելանելի: Ես ներկա եմ եղել, նաև հեռվից եմ տեսել, թե ինչպես եք Դուք արագ կողմնորոշվում և հաղթանակած դուրս գալիս շատ իրավիճակներից և՛ այն օրերին, և՛ մինչ հիմա:

Հուսով եմ, որ այս դեպքում էլ նույնը կանեք և թույլ չեք տա հանուն հող ու ջրի և առողջ ապրելու իրավունքի պայքար սկսվի Ձեր որոշման դեմ. հատուկ շեշտում եմ՝ որոշման դեմ, այլ ոչ Ձեր :

Հարգանքներով և սպասումով՝ ՀՀ դուխով և հպարտ քաղաքացի Արամ Մանուկյան»:

Նույն շարքից