Մի հեգնեք Գեներալներին
Ով ինչ ուզում է՝ ասի, բայց ասֆալտի վրա մեծացած ու երբեք զենքի հետ չառնչված տղեն բարոյական իրավունք չունի հեգնել մեր գեներալներին՝ անկախ որևէ հանգամանքից:
Աստված ոչ անի, որ նորից «պահը գա», այդ ասֆալտամերձ փամփլիկները դարձյալ իրենց պապաների ու աներների շնորհիվ «շալակելու են» տարբեր հիվանդություններ՝ շիզոֆրենիայից մինչև ողնաշարի ճողվածք՝ հանկարծ մարտադաշտում չհայտնվելու համար:
Մահն ու հաշմանդամությունը դարձյալ մնալու են գեներալների ուսերին, իսկ ցոփ ու շվայտ կյանքը պատերազմից հետո վայելելու են «հիվանդ» ասֆալտիստները...