Արսեն Բաբայանը գրում է.
Գյումրին մոտոերթն ընդունեց աննախադեպ ջերմությամբ: Այնքան սեր, ժպիտ և ոգևորություն կար գյումրեցիների մեջ, որ խոսքերով անհնար է նկարագրել: Չկար մեքենա, որ ազդանշան չտար, չկար անցորդ, որ ձեռքերով ողջույններ չուղարկեր: Գյումրու մուտքի մոտ մեքենաներով սպասում էին, որ հատուկ ուղեկցությամբ մեզ Գյումրի բերեին: Հրապարակում բազմաթիվ մարդիկ մոտենում, գրկախառնվում և նկարվում էին բայկերների հետ:
Մի խոսքով իմ Գյումրին ինձ հերթական անգամ հիացրեց:
Նշենք, որ խոսքը վերաբերում է ՎԵՏՕ շարժման կազմակերպած մոտոերթին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ: Մոտոերթը մեկնարկեց օգոստոսի 17-ին, ավարտվեց այսօր՝ օգոստոսի 18-ին: Այս ընթացքում երթի մասնակիցներն իրենց իրազեկման ակցիան իրականացրեցին ՀՀ 11 քաղաքներում: