Հասարակություն Բարի օր 

Մի հատ ոտով, մի հատ ձեռով չափալախ. Գրպանահատին ֆիքսել են

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Գրիգորյանն իր էջում գրում է.

«Հենց նոր հրապարակի մոտ սրա ձեռը բռնեցի տուրիստի սումկեն բացելուց. հասցրեցի նկարեմ ու մի հատ ոտով մի հատ ձեռով չափալախ տամ. փախան»:

Նշենք, որ հատկապես վերջին շրջանում և մասնավորապես Երևանում քաղաքացիները սկսել են շատ հաճախ բողոքել գրպանահատներից՝ պնդելով, որ վերջիններս անհամեմատ ավելի անկաշկանդ են գործում՝ թիրախ դարձնելով նաև զբոսաշրջիկներին:

Հավելենք՝ տարբեր իշխանական շրջանակներ պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս, որ պատրաստվում է գրպանահատության դեմ պայքարում նոր օրենք, որն անհամեմատ ավելի խիստ է, քան՝ գործողը:

Նույն շարքից