Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը մի տեսակ դժգոհ է

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի տեսակ աննկատ անցավ մեր զորքի առաջխաղացումը հյուսիս արևելքում (մոտ 140 հա) առաջներում այսպես չէր....

Հ.Գ. կարևորը մեր ձեռքբերումներն ա, նկատողը մեկա նկատւմ ա»:

Նշենք, որ վերոնշյալ թեմայի մասին խոսակցությունները մասնավորապես սոցկայքերում պտտվում են արդեն մի քանի օր: Դա արվում է ինչպես կեղծ էջերի, այնպես իրական օգտատերերի կողմից: Այն ավելի ուշ հաստատվեց նաև ՊՆ-ի կողմից, որի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

Նախկինում նման գործողությունների մասին գրեթե չի բարձրաձայնվել:

Իսկ թե ինչպիսի «չաննկատ» էր ուզում պատգամավորը, նա չի մասնավորացրել:

 

Նույն շարքից