Գլխավոր Տնտեսություն 

Ո՞վ է ամենաշատը պարտք Ռուսաստանին. Ցանկում կա նաև Հայաստանը

analitik.am

ՌԲԿ-ն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ամենաշատն են պարտք Ռուսաստանի Դաշնությանը:

Չնայած նրան, որ Ռուսաստանի կողմից այլ երկրների տրվող վարկերի մասին շատ տեղեկություններ փակ են, պարբերականը կարողացել է բաց աղբյուրներից հաշվել և վերոնշյալ ցանկում ընդգրկել 17 պետություն:

Ամենաշատը Ռուսաստանին պարտք է Բելառուսը: Եղբայրական պետության պարտքը ՌԴ-ին 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 7,55 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում հայտնվել է Ուկրաինան, որի պարտքը հասնում է 3,7 միլիարդ դոլարի: Իսկ եռյակը եզրափակում է Վենեսուելան: Այս դեպքում էլ պարտքը հասնում է 3,5 միլիարդ դոլարի:

Ցանկում հայտնվել է նաև Հայաստանը: Ռուսաստանի մեր պարտքը հասնում է 0,3 միլիարդ դոլարի:

 

Նույն շարքից