Գլխավոր Հասարակություն 

Միջազգային սկանդալի կիզակետում հայտնված իրանական տանկերը լքել է Ջիբրալթարը

analitik.am

Միջազգային սկանդալի կիզակետում հայտնված իրանական Grace 1 տանկերը լքել է Ջիբրալթարը: Այս մասին հայտնում է GBC News-ը:

Աղբյուրը նաև հրապարակել է տեսանյութը, թե ինչպես է նավը հեռանում: Դատելով տեսանյութից՝ կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել երեկ:

GBC News-ը հավելում է, որ հեռանալուց առաջ Grace 1-ն անունը փոխել է՝ դառնալով Adrian Darya-ն: Այն Ջիբրալթարում մնացել է 46 օր:

Հիշեցնենք, որ նավը ձերբակալվել էր բրիտանական կողմի դիմումի հիման վրա: Այն ազատ արձակվեց, քանի որ Իրանը հավաստիացրեց՝ բեռը չի տեղափոխվելու Սիրիա:

Նույն շարքից