Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել մի շարք երկրների կառավարության ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձներ և բարեմաղթանքներ են հղել մի շարք երկրների կառավարության ղեկավարներ: Ինչպես փոխանցում է analitik.am-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության կայքը, նորանշանակ վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղելՄոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչը, Լատվիայի Հանրապետության վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը: 

 

ՀՀ կառավարության ղեկավարին շնորհավորել և արդյունավետ աշխատանք են մաղթել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաօն, Եվրասիական զարգացման  բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը, Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը:

 

Հովիկ Աբրահամյանին շնորհավորել են նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իրանի, Ռումինիայի, Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ մշակույթի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, գիտության և կրթության ոլորտի, օտարերկրյա գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչներ: 

 

Ավելի վաղ վարչապետռին շնորհավորել էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, Ղազախստանի կառավարության ղեկավար Կարիմ Մասիմովը և այլք: 

Նույն շարքից