Միջազգային Քաղաքականություն 

Չի վաճառվում. Դանիան պատասխանել է ԱՄՆ-ին

Այն չի վաճառվում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսոնը՝ պատասխանելով Գրենլանդիան գնելու ԱՄՆ ցանկությանը, փոխանցում է Sermitsiaq-ը:

Վարչապետը հույս է հայտնել, որ Գրենլանդիան գնելու մասին ԱՄՆ նախագահի ցանկությունը լուրջ չէ:

Ավելի վաղ հայտնվել էր՝ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ ցանկանում է Դանիայից գնել Գրենլանդիան:

Վերոնշյալի մասին տեղեկությունները հայտնվեցին օգոստոսի 16-ին: Նշվում էր, որ Թրամփը հարցը քննարկել է իր խորհրդականի հետ, ով այն տնտեսական տեսնակյունից շահավետ է համարել:

Հաշվարկ է արվել, որ գործարքի արժեքը կարող է հասնել 10 տրիլիոն դոլարի: Այն գերազանցում է ԱՄՆ ՀՆԱ-ի կեսը:

Հարկ է նշել, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը 100 միլիոն է առաջարկել Դանիային Գրենլանդիայի համար: ԱՄՆ-ն այն գնելու մասին մտածել է նաև 1867 թվականին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից