Հասարակություն 

Կինը ողջ է մնացել 1,5 հազար մետր բարձրությունից ընկնելուց հետո

Կանադայում 30-ամյա կինը ողջ է մնացել 1,5 հազար մետր բարձրությունից ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Քվեբեք նահանգում, այն բանից հետո, երբ օդում չի բացվել ոչ հիմնական, ոչ էլ մյուս օդապարիկը: Արդյունքում երիտասարդ կինն ընկել է ծառերի վրա:

Կնոջը մի քանի կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունն արդեն ստուգումներ է սկսել պարզելու համար կատարվածի պատճառները:

Նույն շարքից