Գլխավոր Հասարակություն 

Հայաստանն ամառային հանգստի համար ռուսաստանցիների ամենասիրելի ուղղությունն է

analitik.am

Արդեն երկրորդ ամառն անընդմեջ Հայաստանը Ռուսաստանցիների ամենասիրելի արտասահմանյան ուղղությունն է հանգստանալու համար: Հարցվածների 8,5 տոկոսը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել հենց Հայաստանում:

Եռյակում հայտնվել են նաև Իտալիան և Թուրքիան, որոնք անցած տարի զբաղեցնում էին 5-րդ և 10-րդ հորիզոնականները:

Անցած տարի եռյակում հայտնվել էր նաև Վրաստանը, որն այս տարի միայն 5-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանցիների ամենասիրելի ուղղություններից են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան, Ղրղզստանը:

Տասնյակից դուրս են մնացել Մոլդովան և Ուկրաինան:

Նույն շարքից