ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետ նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է Արամ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ»: