ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ Ռուբիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ռուբիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»: