Հասարակություն 

Իսրայելի վարչապետի կինը «դեբոշ» է սարքել Ուկրաինայում

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, սկանդալ է սարքել Ուկրաինա թռչելու ժամանակ: Այս մասին հայտնում է Ynet-ը:

Վարչապետի տիկնոջը դուր չի եկել, որ օդանավի հրամանատարն իր ուզածի նման չի ողջունել իրեն: Նա զայրացած գնացել է դեպի օդաչուների խցիկ, սակայն նրան ներս չեն թողել: Դրանից հետո հրամանատարը երկրորդ անգամ է ողջունել Նեթանյահու զույգին՝ հատուկ շեշտադրում անելով Սառայի անձի վրա:

Ուկրաինայում վարչապետին և վերջինիս կնոջը դիմավորել են աղ ու հացով, սակայն Սառան չի կատարել ընդունված կարգը և մի կողմ է տարել սկուտեղը:

Նույն շարքից