Հասարակություն 

Տավուշում մեր բանակի վերջին հաջողությունը գրանցել է Խաչատուրովի տղայի հրամանատարությամբ գործող կորպուսը

analitik.am

Երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովն է` Յուրի Խաատուրովի որդին: Նույն առաքինի զինվորականը ով պատվով և զսպվածությամբ իր ծառայությունն էր մատուցում հայրենիքին, երբ իշխանությունները իր հոր նկատմամբ պիտակավորումների, հանցագործությունների մեղսագրման և վիրավորանքների մեջ շռայլության սահմաններ չեին ճանաչում: Իսկ այսօր մեծագույն հպարտությամբ դիվիդենտն են քաղում և քաղաքական առումով իրենց են վերագրում գնդապետի ղեկավարմամբ և մասնակցությամբ իրականացված մեր դիրքային հաղթանակը: Այդ ժամանակներում միշտ մտածել եմ, թե որպես որդի և զինվորական, ի՞նչ ամուր կամք և զսպվածություն պետք է ունենա գնդապետը և հոգեբանական ճնշմանը դիմանալով իր ծառայողական պարտականությունները կատարի:

P.S. Հնարավոր է բարոյականությունը հնաոճ երևույթ է մեր նոր քաղաքական իրողությունների մեջ, բայց քիչ թե շատ այն կրողներ դեռ կան: Երրորդ բանակային կորպուսի դիրքային աշխատանքի շնորհիվ մեր երկրի անվտանգությունը այդ ուղղությամբ ամրապնդվել է:
Նախարար Դավիթ Տոնոյան, ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյան, կորպուսի հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրով, գործողությանը մասնակցած զինվորականներ` Պատիվ ունենք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նույն շարքից