Քաղաքական 

ԱԳ նախարարը մեկնաբանել է ՌԴ դեսպանի հայտարարությունը

Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։


Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչպես նախարարը կմեկնաբանի ՌԴ դեսպանի հայտարարությունը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։

Նույն շարքից