Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը կարող է Սերժ Սարգսյանի բախտից ավելի վատ բախտի արժանանալ. Քաղաքագետ

analitik.am

Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման թեմայով քննարկում է, զուգահեռ ընթանում է բողոքի ակցիա:

Բաղրամյան 26-ի մոտ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ չեն բանակցում իշխանությունների հետ Ամուլսարի հարցով, պետք է ունենալ ռադիկալ մոտեցումներ՝ հույս հայտնելով, որ այս պահին ընթացող քննարկման ժամանակ բնապահպանները հենց դա էն ասելու Փաշինյանին. «Մենք չենք բանակցում, հանքը չպետք է բացվի»:

Մարտիրոսյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն այսօր միայն մեկ հենարան ունի՝ ժողովրդի մի մասն այլևս. «Ամբողջ ժողովրդին նա կորցրել է, մի մասն է մնացել: Եթե այդ մի մասն էլ գնա, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի բախտից ավելի վատ բախտի կարժանանա: Գոնե Սերժ Սարգսյանն իր շնորհիվ լավ կյանքով է ապրում: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ իր վրա նետվող ֆանատիկոսները, ովքեր սելֆիներ են անում ու պաշտպանում իրեն, իր հենարանը չեն, դա մարդկանց փոքրամանությունն է, որը հետո փոխելու է իր կարծիք»:

Նույն շարքից