Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ամուլսարի հարցում նոր փորձաքննություն կլինի

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր փորձաքննություն է լինելու Ամուլսարի մասով: Այս մասին քիչ առաջ հայտարարեց բնապահպան Նազելի Վարդանյանը:

Վարչապետը նաև ասել է, որ հաջորդ հանդիպումը լինելու է Ջերմուկում: Կառավարության ղեկավարի խոսքերով, ինքը հիմա հիմքեր չի տեսնում հանքի շահագործումը թույլ չտալու համար:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում քննարկում էր ընթանում Ամուլսարի վերաբերյալ, զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում նախագահի նստավայրի մոտ:

Հիշեցնենք նաև, որ ՔԿ-ն ընդամենն անցած շաբաթ ներկայացրեց Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունը, որը հիմնված է «Էլարդ» ընկերության հետազոտության վրա:

Նույն շարքից