ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրում է տեղափոխել Ուկրաինայի հարավ-արևելքում մայիսի 11-ին կայանալիք՝ շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Չորեքշաբթի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հանրաքվեի կազմակերպիչ է համարում Ռուսաստանին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ որոշում է կայացվել մայիսի 25-ին Կիևի նշանակած նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության ապակենտրոնացման հարցով հանրաքվե չանցկացնել։