Հասարակություն 

Հայտնի հայ օրենքով գողի վերաբերյալ նամակում իր կեղծ ստորագրությունը զայրացրել է ադրբեջանցի գլխավոր օրենքով գողին

analitik.am

Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովը, ով ավելի հայտնի է Գուլի անունով, իր դժգոհությունն է հայտնել կապված գողական նամակի հետ, որտեղ դրվել է նաև իր կեղծ ստորագրությունը: Այս մասին հայտնում է ՊրայմԿրայմը:

Գործակալության տեղեկություններով, օգոստոսի 16-ին օրենքով գողեր Ալֆասոնը, Գիյան, Մելիան, Ավտո Կոպալան գողական աշխարհին տեղյակ են պահել նոր օրենքով գողի մասին: Խոսքը վերաբերում է Արթուր Աթաբեկյանին, ով հայտնի է Արթուր Մոլոդոյ անունով:

Գողականները գողական նամակով ինֆորմացիա են ուղարկել ՔԿՀ, որտեղ գտնվում է Արթուր Մոլոդոյը՝ հորդորելով պատշաճ կերպով վերաբերվել վերջինիս: Նամակի տակ հայտնվել է նաև Գուլիի ստորագրությունը:

Գուլին ավելի ուշ հայտարարել է, որ հիմա նման նամակների ժամանակը չէ ու ինքը չի ստորագրել դրա տակ:

Նույն շարքից