Հասարակություն 

Վարչապետն Ամուլսարի վերաբերյալ նոր փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում. խոսնակ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վարչապետն Ամուլսարի վերաբերյալ նոր փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում, Էլարդի եզրակացությունները բավարար են որոշում կայացնելու համար:  Այս մասին հայտարարեցին Պառա ԹՎ-ի եթերում:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում Ամուլսարի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի մասնակցութամբ: Քննարկումից հետո բնապահպան Նազենի Վարդանյանը հայտարարեց, թե վարչապետն ասել է, որ նոր փորձաքննություն կլինի:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներից մի քանիսը նշում են, որ Նիկոլ Փաշինյանն ազգի դավաճան է, տականք, իսկ հանքը չի շահագործվելու. «Թող իշխանություններն ականջներին օղ անեն»:

Նույն շարքից