Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչպես նախարարը կմեկնաբանի ՌԴ դեսպանի հայտարարությունը։