Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Ազգային ժողովի մոտ

analitik.am

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի մոտ: Մի խումբ քաղաքացիներ ցանկանում են մտնել Ազգային ժողովի այգի և քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս դա անել: Ոստիկանները փակել են ԱԺ այգու դարպասները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամայն 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում է  տեղի ունեցել Ամուլսարի թեմայով, որի ընթացքում վարչապետը հայտարարել է, թե հիմքեր չի տեսնում հանքի շահագործումը թույլ չտալու համար:

Լրագրողների հարցերին, թե ինչու ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել ԱԺ այգու տարածք, ոստիկանները հայտնեցին, որ որոշումը ոչ թե իրենցն է այլ՝ ԱԺ անվտանգությանը:

Նույն շարքից