Հասարակություն 

Խոսնակը մանրամասներ է հայտնում Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրավիրած քննարկման մասին

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց:

Նույն շարքից