Հասարակություն 

Ցուցարարները փորձում են փակել Բաղրամյան փողոցը. Լարված իրավիճակ. Այստեղ են կարմիր բերետավորները /ուղիղ/

analitik.am

Ազգային ժողովի մոտ լարված իրավիճակ է: Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան: Ոստիկաններն իրենց հերթին փորձում են թույլ չտալ ցուցարարներին դա անել: Այստեղ են նաև կարմիր բերետավորները:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում էր տեղի ունեցել, որի ընթացքում վարչապետը հայտարարել էր, թե հիմքեր չի տեսնում հանքի շահագործումը թույլ չտալու համար:

Այս պահին վարչապետը հանդիպում է Իմ քայլի պատգամավորների և ՔՊ-ականների հետ:

Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է լքել պողոտայի երթևեկելի հատվածը:

Նույն շարքից