Գլխավոր Հասարակություն 

Բախում՝ ցուցարարի և ԲՀԿ-ական պատգամավորների միջև. ԲՀԿ-ն հայտնեց Ամուլսարի մասով իր դիրքորոշումը

analitik.am

Քանի դեռ միակ իշխանություն ժողովուրդն ասում է ոչ, հանքը չպետք է շահագործվի: Այս մասին, խոսելով Ամուլսարի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում:

Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ում արագ քննարկում է տեղի ունեցել և ինքը հայտնում է հենց ԲՀԿ-ի դիրքորոշումը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում էր տեղի ունեցել, որի ընթացքում վարչապետը հայտարարել էր, թե հիմքեր չի տեսնում հանքի շահագործումը թույլ չտալու համար:

Այս պահին վարչապետը հանդիպում է Իմ քայլի պատգամավորների և ՔՊ-ականների հետ:

ԲՀԿ-ականների համար նաև անհասկանալի է, թե ինչու են փակել Ազգային ժողովի այգու դռները:

Ցուցարարներից մեկն իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն այն ժամանակ պետք է պայքարեր, ոչ թե հիմա. «Դուք այստեղ տեղ չունեք, դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի»:

Նույն շարքից