Հասարակություն Տեսանյութեր 

Սիրիայի օդային ուժերը հարվածել են երկիր ներխուժած թուրքական ռազմական տեխնիկային /տեսանյութ/

analitik.am

Սիրիական Իդլիբում սիրիական ռազմաօդային ուժերը հարվածել են թուրքական ռազմական տեխնիկայի շարասյանը: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը:

Թուրքական կողմում կուրուստների մասին տեղեկություններ չեն հայտնվում: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հարվածից հետո ռազմական տեխնիկան շարունակում շարժը:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ թուրքական ուժերի ներխուժումը Սիրիայի տարածք ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ:

Նույն շարքից