Հասարակություն 

«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում /տեսանյութ/

Օգոստոսի 19-ին, ժամը 09:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Նորավանք» վանական համալիրի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից