Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռները որոշ ժամանակ մոտ հեռավորությունից ուղեկցել են Ռուսաստանի հատուկ մասնագիտական միավորման օդանավին, որը Մոսկվայից թռչել է Մարսել:
Օդանավում այդ պահին եղել են լրագրողներ և ռուսական պատվիրակության անդամներ, ովքեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է ուղեկցեն Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման համար Ֆրանսիա աշխատանքային այցով մեկնող Պուտինին:
Այն բանից հետո, երբ Պուտինի օդանավը լքել է Շվեյցարիայի օդային տարածքը, շվեյցարական ինքնաթիռները հեռացել են:
Օդանավի անձնակազմը հայտնել է, որ տեղի ունեցածը միջադեպ համարել պետք չէ, դա նորմալ պրակտիկա է:
Պուտինը Ֆրանսիա մեկնելու է այլ օդանավով: