Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնում Ամուլսարի մասով Փաշինյանի հետ հանդիպումից

analitik.am

Քննարկվեցին տարբեր հարցեր, այդ թվում նաև Ամուլսարի հարցը: Գաղտնի որևէ բան չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և հավելելով, որ վարչապետը ներկայացրել է Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպումը. «Այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հայտարարությամբ հանդես կգա»:

Հարցին, թե ինչ տրամադրվածություն կա, Սիմոնյանն ասաց, որ կա տրամադրություն ոչ թե տրամադրվածություն. «Կա հետազոտություն, որն ասում է մի բան, և կան բնապահպաններ, որոնք ասում են մեկ այլ բան: Որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել հիմա կատարվելու է, հնարավոր չէ, չի լինելու»:

Սիմոնյանի խոսքերով, միշտ ասվել է՝ եթե կլինի 0,1 տոկոս կասկած, որ կտուժեն Ջերմուկը, Սևանա լիճը, հանքը չի շահագործվի. «Կա եզրակացություն, որն ընդունվել է ի գիտություն, կառավարությունը որոշումը կկայացնի, որի մասին ես չէ որ պետք է ասեմ: Եթե որոշումը լիներ, այսօր այդ մասին կբարձրաձայնվեր: Եղել է քննարկում, լսվել են  դեմ և կողմ կարծիքներ, եղել է գիտական, իրավական բանավեճ, որի ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը՝ եթե Սևանին, Ջերմուկին Հայաստանի 0,1 տոկոս վնաս կա, անկախ ամեն ինչից, հանքը չի շահագործվելու: Բայց, եթե լինի իրավիճակ, որ տեսնենք վտանգ չկա, հանքը կշահագործվի: Այս մասին միշտ է ասվել»:

Նույն շարքից