Ալեն Սիմոնյանի համար հասկանալի չէ, թե որ դեպքում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները համաձայն կլինեն հանքի շահագործմանը. «Մենք երկու տարբեր կազմակերպություններից նույնաբովանդակ եզրակացություն ունենք: Ե՞րբ պետք է շահագործվի հանքը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իմ քայլի պատգամավորների միջև հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյո՞ք որ հանքը լիովին անվտանգ լինի, հայտարարեց, թե մեծ կասկածներ ունի, որ Երևանում գտնվող 16 հարկանի շենքերը լիովին անվտանգ են. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ Սևանա լիճ լցվող կոյուղաջրերը շատ ավել մեծ վնաս կարող են հասցնել և հասցնում են, քան այն, ինչի մասին մենք խոսում ենք: Որևիցե նոր բան հորինելու կարիք չկա: Կա փաստ, ստուգում ենք, եթե վնաս չի տալու, աշխատեցնում ենք, եթե վնաս տալու է, չենք շահագործում»:
Սիմոնյանը նաև ասաց, որ Ամուլսարի մասով փորձաքննություն անցկացրած Էլարդ ընկերությունը լավագույնն է մրցույթին մասնակցած ընկերություններից: