Հասարակություն 

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու

analitik.am

Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու՝ Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու, փոխանցում է Ալիք Մեդիան:

Ձերբակալվածների տարիքը 18-ից 38 է: Պետական անվտանգության խորհրդի տվյալներով՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են:

Ըստ առկա տեղեկատվության, քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը գտնվում է շփման գծի մոտակայքում:

 

Նույն շարքից