ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը որոշել է Նիկոլ Փաշինյանի անունը դնել «50-50». «Ասել եմ քեզ մի անգամ, քո անունը դնելու եմ 50-50, մինչև դու չհայտնաբերես Սաշիկի 50-50-ը»,-այս մասին Եղիազարյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը»:
Ըստ Եղիազարյանի, Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սարգսյանի 50-50-ի վրա է մարդ դարձել. «Դու Սաշիկի 50-50-ի վրա ես մարդ դարձել, քեզ քաղաքական գործիչ կերտել: Էտ որ ընդդիմադիր էիր քեզ կերտում, այդ 50-50-ի վրա էիր կերտում: Կամ հրապարակավ ներողություն խնդրի էտ տղայից, ասա, որ ղալաթ ես արել, սուտ ես ասել, կամ էլ էտ 50-50-ը ցույց տուր»:
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի տված 30 միլիոնին, Եղիազարյանի համար անհասկանալի է, թե ինչու այն բյուջե չի տարվել. «Ցյուրիխ ես տարե՞լ: Ո՞վ ա լափել այդ 30 միլիոն դոլարը: Վերցրե՞լ եք, ասեք, թե որտեղ եք ծախսել: Եթե չես ասում, ո՞ւր է այդ 30 միլիոնը»: