Հասարակություն 

Իշխանության և ժողովրդի միջև անջրպետը երբեք այսքան խոր և անհաղթահարելի չի եղել. Գևորգ Պետրոսյան

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ սրանից երկու ամիս առաջ կարծիք հայտնեցի՝ առ այն, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանում ոչ միայն կյանքը չի խաղաղվել, այլև մարդիկ ավելի անհանգիստ են, մի քանի շառլատան ինձ մեղադրեցին ավելորդ վատատեսության և ինտրիգներ հրահրելու մեջ:

Հիմա ո՞ւմ համար տեսանելի չէ, որ ամբողջ ժողովուրդը խառնվել է իրար, օր չկա, որ հավաքներ չլինեն, մարդիկ բերման չենթարկվեն:

Իշխանության և ժողովրդի միջև անջրպետը երբեք այսքան խոր և անհաղթահարելի չի եղել:

Փոխադարձ ատելության և թշնամանքի մասին՝ էլ չասեմ...

Բա ասում էիք՝ այսուհետ ժողովուրդն է ամեն ինչի որոշողը...

Հիմա ի՞նչ պատահեց, որ մեկ տարի անց ժողովրդի ձայնը դարձավ այդքան խուլ ու անտեսված...

Նույն շարքից