Հասարակություն 

Պարոն Փաշինյան, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և խոստովանեք, որ ստել եք, հորինել եք. Ղազինյան

analitik.am

Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։

Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։

Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, փաստաթղթի անունն ու բովանդակությունը հրապարակվում է վարչապետի կողմից, իսկ փաստաթուղթը մնում է գաղտնի։

Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։

Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը փաստացի ձախողված է և գտնվում է կաթվածահար վիճակում, ապա դրա համար գոյություն ունի միայն մեկ պատասխանատու անձ և այդ անձը Դուք եք։

Արթուր Ղազինյան

Նույն շարքից