Հասարակություն 

«Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

analitik.am

Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։

Նույն շարքից