Գլխավոր Հասարակություն 

Ռուսական «Պոբեդա»-ն հերքում է ՀՀ Քաղավիացիայի հայտարարությունը

analitik.am

Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Ավիաընկերությունն իր հերթին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ հավելեով, որ կոշտ վայրէջք չի եղել:

Ընկերությունից միաժամանակ չեն հերքում երկրորդ շրջանից հետո օդանավի պոչամասում գտնվող հատուկ հատվածի վնասվելու փաստը, որը նախատեսված է օդանավը պաշտպանելու համար:

Նույն շարքից