Հայաստան Քաղաքականություն 

Արծրուն Հովհաննիսյանը հեռանում է, փոխարինողի անունը հայտնի է

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։

Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետև դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել, եթե նման բան լինի, բնականաբար, դա կհայտարարվի»։ Նշենք, որ Նանա Գնդոյանն աշխատել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախկին իշխանության նախարարների՝ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի և հեղափոխությունից հետո՝ Դավիթ Տոնոյանի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից