Հասարակություն 

Ամուլսարը վերածվում է քաղաքական պայքարի կարևոր ու վճռորոշ բարձրունքի. Երիցյան

analitik.am

Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սարերը սակրալ նշանակություն ունեն բոլոր ժամանակներում։

Ամուլսարը վերածվում է քաղաքական պայքարի կարևոր ու վճռորոշ բարձրունքի։
Բայց ոչ թե ներկա ու նախկին իշխանությունների միջև, այլ «հեղափոխություն» կերտածների ու «հեռափոխության» առաջնորդությունը մենաշնորհածների միջև։

Միշտ համարել եմ, որ դասական հեղափոխություն չի եղել։ Ունեցել ենք չավարտված հեղափոխություն՝ արդյունքում ստացել ենք խառը «գործակալական» կառավարվող երկիր։ Դրա մասին ոչ հիմա։

Այդպիսով, գործ ունենք նույն սերնդի շրջանակներում քաղաքական պայքարի հետ՝ պրակտիկ հեղափոխականների ու ալիքի վրա առաջնորդած ու իշխանության եկած խմբի միջև։

Բնական է, որ իշխանությունն անցավ արագ, հընթացս հավաքված էկլեկտիկ մարդակույտի, չձևավորված ու չձևակերպված քաղաքական խմբի տիրապետության տակ։ Ու սկսեցին ներքին խմորումները, հատկապես արևմտամետ-ռուսամետ, սորոսական-միշիկական-եսիմինչական ջրբաժաններով։

Թիմերը, որոնք ստերիլ մնացին, սկսեցին ցեմենտվել սկզբունքների ու գաղափարների շուրջ՝ իրենց ապագայի համար լավ ելակետ ստեղծելով։ Օրինակ, բնապահպանները, ՔՈ-ն (գովազդ չէ)։
Ի դեպ, հներն էլ փոքրացան այնքան, որ ընդունակ դարձան այս ընթացքում թրծել իրենց գաղափարական կարծր միջուկը՝ նույն ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։

ԱՄՈՒԼՍԱՐԸ բոլորի համար բնապահպանական խնդրից բացի կայացման ու նշանային ռազմավարական բարձրունք է։

Ամուլսարը ազդարարում է քաղաքական մոնոպոլիայի ավարտի մասին ու ներքաղաքական պայքարի նոր փուլի մասին։

Քաղաքական իրական լանդշաֆտը նոր է սկսում ձևավորվել»։

Նույն շարքից