Հայաստան Քաղաքականություն 

Այ տղա, մի հատ հլը քեզ թափ տուր. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ինչպես է եղել, որ ՀՔԾ-ի նյութերը հայտնվել են BBC-ում: Իհարկե, եթե անվտանգությունը զբաղվի ՀԴՄ-ներով, քննիչի չհրկիզվող պահարանից էլ BBC կհասնեն այդ գաղտնի նյութերը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Եղիազարյանի խոսքերով, տեղի ունեցածը տեղավորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնույթի մեջ. «Մինչև ամեն ինչի պարզվելը մարդուն վարկաբեկում են, մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնում են, որ նա հանցագործ է, հետո գործ կարում նրա վրա»:

Բանախոսը պնդում է, թե Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ BBC-ն գրի այդ մասին, որպեսզի ինքը հետո հղում անի դրան. «Այ տղա, դրա մասին գիտեինք էն գլխից: Հիմա էտ վիճակը չէ, որովհետև երկիրը կանգնած է պատերազմի շեմին: Մեր հարավային բարեկամ երկիրը՝ Իրանը, կանգնած է պատերազմի շեմին: Մի հատ հլը քեզ թափ տուր, տես ինչ ես անում»:

Նույն շարքից