Դանիայում 71 տարեկան հասակում մահացել է Jysk ցանցի հիմնադիր միլիարդատեր Լարս Լարսենը: Forbes-ը հայտնում է, որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը մահացել է օգոստոսի 19-ին, Սիլկեբորգում գտնվող իր տանը:
Երկու ամիս առաջ Լարսենը հեռացել էր ընկերությունում ղեկավարի պաշտոնից, երբ իմացել էր իր մոտ հայտնաբերվածշ քաղցկեղի մասին:
Լարսենն իր առաջին խանութը բացել է 1979 թվականին՝ դրանից հետո արագ ստեղծելով իր հայտնի ցանցը: Հիմա ցանցում կա ավելի քան 2700 խանութ, իսկ աշխատողների թիվը գերազանցում է 23 հազարը: