Հասարակություն 

Օգանովսկու դեմ ցուցմունք տված միակ անձը Սամվել Բաբայանի համախոհն է. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս այն տեղեկություններին, թե Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կալա­նավորելու քաղաքական որոշում է կա­յացվել, եւ երկուշաբթի նրան «կվերցնեն», երեկ նա չձերբակալվեց:

Բանն այն է, որ Օգանովսկու դեմ կա ընդամենը մեկ ցուցմունք, որը հակասում է մնացած բո­լորին, եւ այն խիստ կասկածելի է ու ոչ արժանահավատ: Հիշեցնենք, որ BBC գործակալությունը հոդված էր հրապարակել, թե իր տնօրինության տակ է հայտնվել Սամվել Կարապետյանի հարցաքննության արձանագրությունը, եւ նախաքննության վարկածով Կարապետյանն իր ենթակա­յության տակ գտնվող անձանցից 20 հո­գանոց խումբ է բերել Երեւան, որոնք 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղա­կայվել են նախագահական նստավայրի նկուղում, եւ այդ խումբն է ցուցարարների ուղղությամբ կրակել: Իրականում ՀՔԾ-ն դեռեւս անցած տարվանից է պարզում, թե ով և ինչպես է Արցախից զորք բերել Հայաստան, եւ վկաների հավաքագրման աշխատանք է տանում:

2018-ի ամռանն էլ գտնվել է փնտրված վկան' Ասկերանի բնակիչ, Արցախի իրավապահների կող­մից հետախուզման մեջ գտնվող ոմն Կա-մո Մնացականյան, որը զինվորական չի եղել, մարտի 1-ի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց ցուցմունք է տվել իր «լսածի» մասին:

Նա Սամվել Բաբայանի համախոհներից է, մականունը` «Աֆե­րիստ», թեեւ երեկ Բաբայանը հերքեց իր առնչությունն այդ անձնավորության հետ: Օգանովսկու դեմ ցուցմունքում նա ասել է, որ Երեւանում չի եղել, գտնվել է Արցախում, բայց լսել է, թե ովքեր են մասնակցել այդ իրադարձություններին:

Իր ընկերոջ որդին եւս, ով ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, բերվել է Երեւան, Ել նրանց ղեկավարել է Օգա-նովսկին: Ի դեպ, Արցախում համոզված են, որ Սամվել Բաբայանին ՀՀ իշխա­նությունները կալանքից ազատել են այս գործարքի արդյունքում` հունիսին ազատ է արձակվել Բաբայանը, իսկ հուլիսի սկզբներին նշված վկան ցուցմունք է տվել»:

 

Նույն շարքից