Հայաստան Քաղաքականություն 

«Ամուլսարի՝ հանք դառնալուն դեմ իմքայլական պատգամավորները կարող են կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել»

analitik.am

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են օրինակ կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի:

Այսպես էն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով:

Մերժել մերժել ա, Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող ա դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը:

Նույն շարքից