Գլխավոր Հասարակություն 

Չկան ապացույցներ, որ Ամուլսարի հանքի շահագործումն ազդեցություն է ունենալու բնակչության առողջության վրա․ Թորոսյան

analitik.am

Հանքարդյունաբերությունը տարատեսակ ազդեցություն կարող է ունենալ բնակչության վրա, որը պետք է չափել ու ապացուցել ցանկացած տեղանքում կամ ապրող բնակլչության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք ունենալ հանքարդունաբերություն և առողջ բնակչություն (խոսքը վերաբերում է Ամուլսարին), Թորոսյանը նշել է, որ Ամուլսարում եղած ռիսկերի մասով այս պահին չկան ապացույցներ, որ շրջակա միջավայրի բնակչության վրա թողնելու են որևէ առողջական ազդեցություն, եթե նման ապացույցներ կլինեն, համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանք վերացնելու կամ մեղմելու:

Նախարարն ասաց, որ նախարարությունը մասնակցել է փորձաքննությանը, քննչական պրոցեսին, ուսումնասիրել է վերջնական եզրակացությունը, որի մասին ունի իր համառոտ կարծիքը, մասնավորապես, որ կապ չկա Ջերմուկ թերմալ ջրերի հետ, վտանգ չկա Սևանա լճի համար և օդի աղտոտվածությունն այնքան հեռու է լինելու բնակչությունից, որ վտանգ չի սպառնալու. «Մենք կարող ենք խոսել ցանկացած այլ հանքի մասին: Հանքարդյունաբերությունն արդյունաբերության ճյուղերից մեկն է: Արդյունաբերության ցանկացած ճյուղ կարող է ազդել առողջության վրա»:

Նույն շարքից